Ուկրաինայի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները կատարելու դեպքում երկրում կնվազի սպառումն ու ներդրումներն արտադրության մեջ, ինչը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի հարցով Համաշխարհային բանկի զեկույցին։
«Բոլոր այն միջոցները, որոնք նախատեսված են ԱՄՀ-ի օգնության փաթեթում, այդ թվում գազի և ջեռուցման սակագների բարձրացումը, բացասաբար են ազդելու բնակչության գնողունակության վրա և այս տարի կնվազեցնեն կառավարության բյուջետային միջոցները։ Այսպիսով, 2014 թվականին սպասվում է սպառման ինչպես ծավալների, այնպես էլ արտադրության մեջ ներդրումների նվազում», — ասվում է զեկույցում։
Ըստ նույն զեկույցի՝ Ուկրաինայում սպառումը կնվազի 8%-ով, սակայն ներդրումների ծավալի նվազումն այդքան էլ մեծ չի լինի։
Հիշեցնենք, որ Ուկրաինային ավելի քան 15 միլիադ դոլարի օգնություն ցուցաբերելու դիմաց ԱՄՀ-ն պահանջել է տնտեսական լուրջ բարեփոխումների իրականացում։