Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համամիտ չէ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, թե Հայաստանի համար ռուսական գազը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ էժան: Այս մասին Հայաստանի փոխվարչապետն ասաց՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով երկու օր առաջ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի արած հայտարարությունները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: