տուն Քաղաքական Միջազգային Համակարգչային խաղերը չեն ազդում երեխաների վարքի վրա

Համակարգչային խաղերը չեն ազդում երեխաների վարքի վրա

114
0

kids-playing-computer-game

Գիտնականները կարծում են, որ համակարգչային խաղերը պատասխանատու չեն երեխաների և պատանիների վարքի համար։ Այս մասին ասվում է Pediatrics գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնականները նման պնդումներ արել են այն բանից հետո, երբ հետազոտություն են իրականացրել 10-15 տարեկան 5 հազար երեխաների շրջանում։ Նրանց թվում եղել են նրանք, ովքեր սիրել են համակարգչային խաղեր, և նրանք, ովքեր՝ ոչ։ Խաղերի սիրահարներին բաժանել են մի քանի խմբերի՝ ըստ համակարգչի դիմաց անցկացրած ժամանակի։

Գիտնականները պարզել են, որ համակարգչային խաղերը հիմնարար փոփոխություններ չեն մտցնում երեխաների վարքում։ Պարզապես համակարգչային խաղերի սիրահարները մի փոքր ավելի քիչ են սիրում շփվել։