Դանիացի գիտնականները պնդում են, որ սիրած էակների, ընկերների ու հարազատների հետ հաճախակի վեճերը կարող են բարձրացնել հասուն տարիքում մահվան ռիսկը։ Համապատասխան հոդվածը լույս է տեսել The Journal of Epidemiology and Community Health ամսագրում։
Ըստ գիտնականների՝ այս առումով ամենախոցելին գործազուրկ տղամարդիկ են։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կռվարար ու անընդհատ ինչ-որ բանից դժգոհող որևէ հարազատի հետ ձեռնարկած գործը ևս կարող է ժամանակից շուտ մահվան պատճառ դառնալ։ Այստեղ կարևոր դեր է խաղում մարդու բնավորությունն ու սթրեսը հաղթահարելու կարողությունը։
Կոպենհագենի համալսարանի գիտնականները նաև բացահայտնել են, որ հաճախակի վեճերը երկու կամ երեք անգամ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում «նպաստում» են կյանքի կարճ տևողությանը, սակայն նրանց չի հաջողվել բացատրել դրանց պատճառները։