Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:
ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքից հետո մայիսիննյան միջոցառումնրի մշակութային միջոցառումների մասին խոսեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Մենք մի հասարակություն ենք, որ նույնիսկ այս սահմանափակումների պարագայում կարողանում ենք հիշել և հարգանքի տուրք տալ, ինչն արժեքների հռչակում է նաև ապագայի համար: Այս պայմաններում կազմակերպված միջոցառումները վերածվում են գաղափարի`դառնալով հոգևոր արժեհամակարգի կարևոր բաղադրիչ: Հաղթանակի տոնակատարության միջոցառումը նույնպես հագեցած է: Կլինի բազմաժանր համերգային ծրագիր: Ընդգրկված է ՊՆ նվագախումբը, ելույթ կունենա Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնը, Արթուր Մանուկյանը հանդես կգա մի շատ հետաքրքիր երգով, այնուհետև հանդես կգան «Մեկնարկ» նախագծի սաները: Անակնկալ կմատուցի Վահագն Հայրապետյանը»,- ասաց Արա Խզմալյանը:
Հայկ Մագոյան