տուն Հասարակություն Հաղթանակի զբոսայգում ծառեր են այրել ու հատել. ահազանգ

Հաղթանակի զբոսայգում ծառեր են այրել ու հատել. ահազանգ

212
0

Երևանի Հաղթանակի զբոսայգում ծառերի արմատներին նավթ են լցրել ու այրել, այնուհետև՝ հատել այդ ծառերը:

Այս մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում ս. թ. հունվարի 3-ին ահազանգել է օգտատեր Արթուր Ղազարյանը:

«2020 թվականին, քանի դեռ ամանօրյա տոներով ենք եղած, Հաղթանակի զբոսայգում շարունակվում է դեռ 2019-ից սկսված հետևողական ոչնչացումը։ Այսօր էլ հեղուկ են լցրել, նորից այրել ու կտրտել ահագին ծառեր։ Այս այգում ես ամեն մի ծառ ու թուփ գիտեմ, ու շատ ցավալի է, որ, երկրում տիրող վիճակից օգվելով, այսպես անպատիժ վերացնում են այգին։

Բոլոր ծառերի տակ նավթ է լցված, անգամ կանիստրները չեն տարել, թողել են տեղում»,- գրել է Արթուր Ղազարյանը:

ԷկոԼուրը ահազանգն ուղղել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Աղբյուրը՝ ecolur.org