Առնվազն 26 հոգի է փրկվել և հիվանդանոց տեղափոխվել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում առևտրային կենտրոնի կտուրի փլուզման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական փրկարարական ծառայություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Տոնգատ քաղաքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ հոգի զոհվել է:
Փլատակների տակ մնացել են մի քանի շինարարական ջոկատներ՝ ավելի քան 50 մարդ: Փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում: