ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ, կապված նոր կառավարության հետ, վերջիվերջո, բոլորն էլ գալու են ՀԱԿ-ի կարծիքին.«Վերջիվերջո, ես կարծում եմ, որ բոլորս կգանք նույն կարծիքին, ավելի ճիշտ՝ կարծում եմ, որ բոլորը կգան մեր կարծիքին։ Կարծում եմ՝ ժամանակ է
պետք, որ էդ «պառը» անցնի, մարդիկ հանդարտվեն և կողքի հայացքով նայեն այն իրադարձություններին, որ տեղի են ունենում այսօր Ազգային ժողովում։ Կան քաղաքական ուժեր, ուզում են հավատալ, որ կառավարությունն իր այս ծրագրում կհաջողի և համաձայն են ժամանակ տալ կառավարությանը։ Մենք, ի սկզբանե, կանխատեսում ենք, որ չի կարող, բայց մենք կուզեինք, որ հաջողի, որովհետև մենք այս երկրի թշնամիները չենք, ուղղակի հիմքեր չունենք հավատալու այս իշխանություններին»,-երեկ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց տիկին Սարգսյանը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը՝ տիկին Սարգսյանը խորհուրդ տվեց այդ հանդիպումը շատ դրական համարել։ «Շատ դրական հասկացեք այդ հանդիպումները: Ես «սիլի-բիլիի» հոտ չեմ առնում, անկեղծ ասած, և շատ դրական ընթացք եմ տեսնում այդ հանդիպումների արդյունքում»,-եզրափակեց իր խոսքը ԱԺ պատգամավորը: