տուն Լուրեր Հակոբ Ինջիղուլյանի վերադարձման բանակցային գործընթացը շարունակվում է

Հակոբ Ինջիղուլյանի վերադարձման բանակցային գործընթացը շարունակվում է

188
0

Hakob Injixulyan

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի` հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Ամատունին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ շարունակվում է  հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ետ վերադարձնելու համար   բանակցային գործընթացը ադրբեջանական կողմի հետ:

«Որեւէ հստակ նորություն չունենք, բայց բանակցությունները շարունակվում են, երբեւէ չեն կանգնում: Վերջին պաշտոնական այցելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից եղել է Բաքվում հոկտեմբերի 14-ին: Դրանից հետո որեւ է կապ անձամբ իր հետ չի եղել, դեռեւս նոր տեղեկություն չկա իր մասին դեպի լավը կամ վատը»,- ասում է Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ 1991 թ ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here