Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։
Այս մասին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը գրել է իր «Ֆեյսբուքի» էջում: Նախարարը մասնավորապես ասել է.
«Հարգելով պ.-ն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը՝ պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի կոչել և ընդլայնել։
Նաև ցանկանում եմ ընդգծել, որ Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է։
Հաջողություն եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում և համոզված եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ ուղղակի այլ ձևաչափով»,- գրել է նա։