տուն Հասարակություն Իրավական Հակասություններ՝ ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի շուրջ

Հակասություններ՝ ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի շուրջ

334
0

Սրանով մտնում ենք ՏԻՄ ինքնավարության դաշտ: Սա «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատականն է ԱԺ-ում ստեղծվելիք՝ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի մասին:

Արձագանքելով ասվածին՝ ստեղծվելիք հանձնաժողովի մասին զեկույցով հանդես եկող ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Օրենսդիր մարմինը պետք է վերահսկողություն իրականացնելու գործառույթ ունենա, բացահայտելու կամ կանխելու հնարավոր ռիսկերը՝ նվիրատվությունների հետ կապված գործընթացում:

Նա նաև չհամաձայնեց «Իմ քայլը» մեկ այլ պատգամավորի՝ Գայանե Աբրահամյանի հետ, թե ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը հակասում է Երևանի ավագանու լիազորություններին: