տուն Արցախ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ

179
0

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց` հայտնել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: