Հյուսիսային Կորեայի հարյուր հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Միացյալ Նահանգների դեմ:
Կիրակի օրը, Հյուսիսային Կորեայի հարյուր հազարավոր քաղաղացիներ Միացյալ Նահանգների վերջին քայլի դեմ ուղղված երթ են անցկացրել Փխենյանում: Հյուսիսային Կորեայի ժողովուրդն ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դավադրությունների դեմ միասնության անհրաժեշտությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը հիմք չի տեսնում շարունակելու մայրցամաքային և միջուկային բալիստիկ հրթիռների փորձարկումները դադարեցնելու իր հանձնառությունը:
Հյուսիսային Կորեայի վարչապետը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ զինաթափման մասին բանակցությունները քաղաքական նպատակներով շահարկելու մեջ: