Զինյալների անհայտ խումբը Հալեպում սպանել է Սիրիական ազատ բանակի հրամանատարներից մեկին: Խմբավորման զոհն է դարձել դաշտային հրամանատար Աբդ Ալ-Ռազակ Մաշալն, ով ավելի հայտնի է որպես Աբու Աբդալլահ:
Նա համարվում էր Հալեպի հեղափոխական զինվորական խորհրդի ղեկավար Աբդ Ալ-Ջաբար Ուկայդիի աջ ձեռքը, ով հրաժարական էր տվել այդ պաշտոնից որպես բողոքի նշան՝ գերտերությունների կողմից գրոհայիններին օգնություն չցուցաբերելու համար: