տուն Քաղաքական Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ․ Ծառուկյան (տեսանյութ)

Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ․ Ծառուկյան (տեսանյութ)

176
0

Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը:

Ծառուկյանը նշեց, որ Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։

Հարցին` արդյոք կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ չնայած, որ դրանից հետո Պետրոսյանը հայտնվեց իշխանական պատգամավորների թիրախում, Ծառուկյանն ասաց.

«Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Տեսանյութը՝ 1in.am-ի