Այսօր Ուկրաինայի կառավարության դիմաց կրկին թեժ է: Ինչպես և սպասվում էր, ընդդիմության հազարավոր կողմնակիցներ արգելափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը: Իսկ մերձակա ճանապարհները փակվել են ավտոմեքենաների միջոցով:
Ցուցարարները բարիկադներ են կառուցում հարակից տարածքների աղբամաններից և ձեռքի տակ ընկած երկաթե և քարի կտորներից:
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարներին հաջողվել է հետ «նվաճել» Մայդանը և հարյուր հազարանոց հանրահավաք անցկացնել Կիևի կենտրոնում: Տարբեր տվյալներով, երեկ հանրահավաքին մասնակցել է 250 հազարից մինչև մեկ միլիոն մարդ: Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 300 քաղաքացի և ոստիկան: