Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, ինչի մասին որոշում է կայացրել երկրի կառավարությունը։
Դժգոհելով այս որոշումից՝ եվրաինտեգրման կողմնակիցները կեսգիշերին դուրս են եկել Կիևի Անկախության հրապարակ։ տարբեր տվյալներով՝ Մայդանում հավաքվել է հազարից երեք հազար մարդ։ Ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել Մայդանի մերձակայքում։
Սպասվում է, որ այսօր բողոքի ակցիաներն ավելի մարդաշատ կլինեն։ Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել երկրի իշխանություններին՝ գործընթացը դադարեցնելու պատճառով։