տուն Տնտեսական Կփակվի «Գորիսի Բժշկական կենտրոն»-ի հակատուբերկուլոզային բաժանմունքը

Կփակվի «Գորիսի Բժշկական կենտրոն»-ի հակատուբերկուլոզային բաժանմունքը

100
0

61955

Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է «Գորիսի Բժշկական կենտրոն»-ի հակատուբերկուլոզային բաժանմունքը փակելու հարցը: «Հաշվի առնելով, որ վերոնշված բժշկական կենտրոնի տուբերկուլոզային  բաժանմունքը հիվանդներով թերի ծանրաբեռնված է և այն, որ հիվանդները հիմնականում ուղեգրվում են «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ, բացի այդ շենքային պայմանները չեն համապատասխանում գործող պահանջներին և չի գործում վարակի հսկողության ոչ մի բաղադրիչ, ինչի արդյունքում բուժման փոխարեն ապահովվում է վարակի ներհիվանդանոցային տարածումը`  ուստի, բաժանմունքը ենթակա է փակման»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: