տուն Քաղաքական Հայաստան Կրկնավարակի դեպք երբեք չի եղել. նախարար

Կրկնավարակի դեպք երբեք չի եղել. նախարար

373
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսը ներածական մասից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

Նախարարը ևս մեկ անգամ նշեց կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Նախարարն ասաց, որ պետությունը հույսը չի դնելու միայն քաղաքացիների ինքնագիտակցության վրա: Պետությունը շարունակելու է վերահսկողությունը:

Կվասակի սինդրոմի հետ կապված հարցին նախարարը պատասխանեց՝ մեր տվյալները չեն փոխվել, ունենք երեք հիվանդ: Թորոսյանը նկատեց, որ իրենք ծանոթ են նաև Ֆրանսիայում և Նյու Յուրքում տեղի ունեցող դեպքերին:

Նախարարն ասաց, որ երեխաների հետ փակ տարածք գնացող ծնողը պետք է սովերեցնի երեխաներին նոր վարքականոնները: Եվ երեխաները պետք է պարտադիր կրեն դիմակ:

Բժշկական կադրերի պահանջի մասով էլ նախարարն ասաց, որ կա կադրերի պահանջ, քանի որ բժիշկները ի վիճակի չեն մշտապես աշխատել:

Նախարարն ասաց, որ կրկնավարակի դեպք չի եղել, սրանք վիրուսի մասնիկների երկարատևության հետևանք են:

Հայկ Մագոյան