Երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցած տոնակատարության ժամանակ Կրիստինա Օրբակայտեն դարձել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ:
Պատվավոր պարգևները նախագահի ձեռքից ստանալու համար, Կրեմլում հավաքվել են մշակույթի հայտնի գործիչներ: Սակայն Օրբակայտեն ներկա չի գտնվել միջոցառմանը, քանի որ գտնվել էր ԱՄՆ-ում, որտեղ երգչուհին պետք է ելույթ ունենա՝ Լոս-Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Նյու-Յորքում:
Հրամանը, որ Օրբակայտեին շնորհեն Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումը ստորագրվել էր դեռ այս տարվա գարնանը: