Պորտուգալիայի հավաքանի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել աշխարհի առաջնության շարունակությունը: Այս մասին գրում է El Confidencial-ը:
Հավաքականի բժիշկները Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին խորհուրդ են տալիս ընդմիջում վերցնել, քանի որ Գերմանիայի հավաքականից 4:0 հաշվով կրած պարտությունից հետո պորտուգալացու մոտ կրկին գլուխ են բարձրացրել ծնկի խնդիրները:
«Ծունկը հանգստի կարիք ունի, հակառակ դեպքում՝ Ռոնալդուի ապագան վտանգված է», — հայտարարել է Պորտուգանայի հավաքականի բժիշկ Նորոնյան:
Նրա խոսքերով՝ Ռոնալդուն, ում ջլերը վնասված են, երճու ամսվա չափ հանգստի կարիք ունի:
Նկատենք, որ այսօր «Ռեալի» ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի մարզումը բոլորից կես ժամ շուտ է ավարտել