Կրթության ոլորտին 2014 թվականի պետբյուջեով կհատկացվի 122 մլրդ դրամ, որը 14 մլրդ դրամով ավելի է այս տարվա համեմատությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա նշել է, որ բարձրացումը պայմանավորված է աշխատավարձերի փոփոխությամբ:
Գիտությանը հատկացված ֆինանսավորումը ևս կավելացվի: Պավել Սաֆարյանը նշել է, որ գիտությունն օրենսդրորեն միակ պաշտպանված ոլորտն է: «Այլ բան է, որ հատկացված գումարները մեր ցանկությանը չեն համապատասխանում: Օրենսդրորեն պաշտպանված է, քանի որ որքան մեր եկամուտներն ավելանում են, այնքան ավելացնում ենք գիտությանը հատկացվող գումարները: Քանի որ մեր եկամուտների աճը հաջորդ տարի կազմելու է 16.3 տոկոս, ապա գիտության ֆիանսնավորումն էլ կավելանա այդքանով»,- ասել է նա:
Էմմա Պալյան