տուն Սպորտ Կրասնոդարում շատ հայերի ներկայությունը լրացուցիչ խթան կլինի․ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ Sovsport-ին

Կրասնոդարում շատ հայերի ներկայությունը լրացուցիչ խթան կլինի․ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ Sovsport-ին

138
0

photo_1374056676114-1-HD

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հարցազրույց է տվել ռուսական Sovsport.ru-ին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

-Մարտի սկզբին Ռուսաստանն ու Հայաստանը կխաղան Կարսնոդարում, որտեղ հայկական մեծ համայնք կա։

-Ուրախ եմ, որ խաղալու ենք հարավային Կրասնոդարում։ Հույս ունեմ մարզադաշտում շատ հայեր տեսնել։ Մեզ համար դա հաղթելու լրացուցիչ խթան կհանդիսանա։

-Հավանաբար, Հայաստանում «Սպարտակի» նկատմամբ ուշադրությունը հատուկ է։ Հետևու՞մ եք։

-Իհարկե։ «Սպարտակն» ասոցացվում է ոչ միայն իմ ընկերներ Օզբիլիսի և Մովսիսյանի, այլ նաև Նիկիտա Սիմոնյանի հետ։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ նրան, սակայն հպարտ եմ, որ հայը նման բարձունքների է հասել ֆուտբոլում։ Իսկ Մովսիսյանի համար հիմա գերազանց փուլ է։ Գոլեր է խփում, դարձել է «Սպարտակի» առաջատարը։ Հուսով եմ, Յուրան կապաքինվի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրից առաջ։ Մեր հավաքականի համար կարևոր է, որպեսզի նա խաղա։ Հնարավորության դեպքում նայում եմ նաև Ռուսաստանի առաջնության այլ խաղեր։ Ձեր լիգայում շատ հայեր կան։

-Խորհուրդ չե՞ք տվել Կլոպին ուշադիր լինել Մովսիսյանի նկատմամբ, չէ որ Լևանդովսկին ամռանը հեռանալու է։

-Ես դեռ դրան չեմ հասել, որպեսզի մարզչին իմ կարծիքը պարտադրեմ։ Սակայն ուրախ կլինեի, եթե Յուրան հայտնվեր «Բորուսիայում»։ Առաջընթացի համար ավելի լավ կլինի տեղափոխվել ուժեղ արևմտյան ակումբ։

-Ասում են Ամռանը «Անժին» ձեզ ֆինանսական առումով խելահեղ առաջարկ էր արել։ Ինչու՞ հրաժարվեցիք։

-Դա ճիշտ է։ Այն ժամանակ Անժին« համալրված էր գերազանց ֆուտբոլիստներով։ Էտո՛Օն ու ընկերներն այնտեղ էին։ Առաջարկը գերազանց էր։ Ես էլ կհամաձայնեի, եթե երազանք չունենայի։ Մանկությունից երազել եմ խաղալ աշխարհում ուժեղագույն ակումբներից մեկում, հենց այդ պատճառով ընտրեցի «Բորուսիան»։

-Ձեր խաղից գո՞հ եք։

-Հույս ունեի, որ մրցաշրջանի երկրորդ կեսում ավելի հեշտ կլինի։ Այդպես էլ կա։ Ընդմիջումից հետո երկու գոլ խփեցի, արդյունավետ փոխանցում կատարեցի։ Զգացում կա, որ մյուս խաղերում ավելի լավ է ստացվելու։ Օրեցօր ավելի լավ եմ հասկանում թիմին։

-Մխիիթարյանը հաճախ պետք է ցուցադրի իր լավագույն որակները։ Կլոպի խոսքերը չեն պարտավորեցնում։

-Մարզիչը միշտ է ինձ «հավեսի» գցում։ Անհաջող խաղերից հետո միշտ կրկնում էր․ «Դու գերազանց ֆուտբոլիստ ես, կարող ես և պետք է խաղաս ավելի լավ։ Հավատում եմ, որ կստացվի»։ Նման աջակցությունը թևեր է տալիս։ Մարզումներին լրիվ ուժերս տալիս եմ, որպեսզի օգնեմ «Բորուսիային»։