տուն Հասարակություն Իրավական Կրակոց Երևանում. 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Կրակոց Երևանում. 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

683
0

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օաերատիվ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: