տուն Հասարակություն Իրավական Կրակոցներ Արմավիրի մարզում. կան տուժածներ

Կրակոցներ Արմավիրի մարզում. կան տուժածներ

197
0

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Աղբյուրը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, գրում է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրչ է ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը:

ՊարզՎԵԼ Է, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Արդեն կանչով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը:

Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենյաին և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատր-անակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր:

Նշանակվել են մի շարք փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here