տուն Հասարակություն Իրավական Կրակոցներ Արարատի մարզում. ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, երբ «բանը բանից...

Կրակոցներ Արարատի մարզում. ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, երբ «բանը բանից անցել է». SHAMSHYAN.com

382
0

Երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, և երեկ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ և Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Ինչպես SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ահազանգած գյուղացիների, ոստիկանները ժամանել են բավականին ուշ։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։