տուն Լուրեր Կրակոց՝ ալրաղացի մոտ

Կրակոց՝ ալրաղացի մոտ

169
0
imgresԴեկտեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979 թ ծնված Արայիկ Հ.-ն։
 Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ն։
 Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող <> տիպի ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին  և դեպքի վայրից դիմել փախուստի:
 Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է <> տիպի ատրճանակը:
 Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
 Մխիթար Գ.-ն ձերբակալված է:
 Կատարվում է նախաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here