տուն Տնտեսական Կստեղծվի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն»

Կստեղծվի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն»

198
0

Կառավարության վաղվա նիստում կքննարկվի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին հարցը: Ընկերության կանոնադրական կապիտալը կլինի 1,5 մլրդ դրամ, ընկերության ձայները հավասար իրավունքով կառավարելու են Էկոնոմիկայի, Ֆինանսների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները:

«Հայաստանի Հանրապետությունում արտահանման ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Հայաստանում արտահանման ֆինանսավորման նոր գործիքների և մոտեցումների որդեգրումը պահանջում է արտահանման վարկավորման ապահովագրության ներդնում: Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here