տուն Լուրեր Կստեղծվեն Arm mobile հայկական արտադրության պլանշետներ եւ հեռախոսներ. Արծվիկ Մինասյան

Կստեղծվեն Arm mobile հայկական արտադրության պլանշետներ եւ հեռախոսներ. Արծվիկ Մինասյան

243
0

Arcvik-Minasyan

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում տեղի ունեցած բրֆիգին հանդես եկավ նոր լուրով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից:

Մինչ ԱԺ գալը, նա այսօր առավոտյան մասնակցել էր արդյունաբերական քաղաքականության նիստին, որտեղ նրան հայտնել են, որ առաջիկա ամիսներին կսկսի զանգվածային արտադրություն հայկական պլանշետների եւ հեռախոսների, որը կոչվելու է Arm mobile:

«Սա գնային առավելություն էլ ունի օտարերկրյա արտադրության համանման ապրանքերի նկատամամբ: Սա ուրախալի լուր է` մի նոր ձեռնարկություն է արտադրվելու»,-ասաց Մինասյանը:

Տեղեկատվական ոլորտի  նորությունից հետո Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, որը անցած քառօրյային բուռն քննարկման առարկա  էր դարձել:

«Առաջին անգամ, առանց քաղաքական մեծամասնության, կիրառվեց հարցը օրակարգ մտցնելու օրենսդրական հնարավորությունը, եւ անցկացվեց քննարկում: Մենք ցույց տվեցինք, որ օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քաղաքացիների կողմից բարձրացված պահանջները եւ հարցերը պարտադիր պետք է քննարկվի խորհրդարանում: Բայց քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում լսել փաստրակներ:  Հակափաստարկ չկա այն պնդումներին եւ մոտեցումներին, որոնք ներկայացնում է հասարակությունը, քաղաքական ուժերը: Մեծամասնությունը համառությամբ փորձում է առաջ մղել այդ ռեֆորմները»,-ասաց Արծվիկ Միանսյանը:

ՀՅԴ պատգամավորը հավելեց նաեւ, որ իրենք շարունակելու են պայքարը եւ օրենքի պարտադիր բաղադրիչի չկիրառման համար եկող շաբաթ դիմելու են Սահմանադրական դատարան:

«Հույս ունենք, որ ՄԻՊ-ի գրասենյակը առանձին մասնակցություն կունենա բողոքարկման այս ընթացքում եւ ՍԴ-ում  կլինի լուրջ քննարկում այս հարցի շուրջ:  Եթե ՄԻՊ-ը չդիմի,  միեւնույն է, մենք քաղաքական ուժերով դիմելու ենք ՍԴ: Ներկայացնելու ենք նաեւ միջնորդություն, որպեսզի ՍԴ-ն կասեցնի օրենքի գործադրումը մինչ քննարկումների անցկացումը»,-հավելեց Արծվիկ Միանսյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here