Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Լրագրողների հետ զրույցում ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանն ասաց, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել են նրա կինն և հայրը, դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ զենք, որն ինքը դեռ չի տեսել, եւ նախնական վարկած չունեն։
Այս պահին դեպքի վայր է ժամանել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։