տուն Քաղաքական Միջազգային Կուզեմ, որ համաշխարհային առաջնորդները շատ զարմանան՝ տեսնելով իրենց նկարները․ Բուշ-կրտսերն՝ իր ցուցահանդեսի...

Կուզեմ, որ համաշխարհային առաջնորդները շատ զարմանան՝ տեսնելով իրենց նկարները․ Բուշ-կրտսերն՝ իր ցուցահանդեսի մասին

105
0

SQJ5EME0MV67S79C-cp0x90x1280x810-rszw640

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հույս է հայտնել, որ «Առաջնորդության արվեստ․ նախագահի անձնական դիվանագիտությունը» անունը կրող ցուցահանդեսը, որում ներկայացված են նախկին նախագահի աշխատանքերը, կստանա համաշխարհային առաջնորդների բարձր գնահատականը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Նրա խոսքերով՝ ոչ ոք, ում նա պատկերել է իր աշխատանքներում, չեն տեսել դրանք։ Բուշը մասնավորապես ներկայացրել է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի, Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի, ՌԴ նախգահ Վլադիմիր Պուտինի և այլոց դիմանկարները։ «Կարծում եմ նրանց արձագանքը կլինի հետևյալը՝ «վաու, Բուշը դարձել է նկարիչ»։ Հուսով եմ, որ նրանք կընդունեն ընկերության այն ոգին, որը ես փորձել եմ պատկերել։ Ես հիացել եմ բոլոր նրանցով՝ որպես իրենց երկրների առաջնորդներ։ Հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան տեսնել նրանց իմ աչքերով», — ասել է Բուշը։

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսում, որը բացվում է այսօր, ներկայացված է 20 դիմանկար։