տուն Քաղաքական Միջազգային Կուբայում ձերբակալել են ռուս ազգայնականին և պատրաստվում են նրա էքստրադիցիային

Կուբայում ձերբակալել են ռուս ազգայնականին և պատրաստվում են նրա էքստրադիցիային

87
0

461055356_1389642632

Կուբայի իշխանությունները պաշտոնական Մոսկվային հաղորդել են ռուս ազգայնական Մաքսիմ Մարցինկևիչին (մականունը՝ Տեսակ) ձերբակալելու մասին, ով ռուս իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ էր գտնվում։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ազգայնականին ձերբակալել են հունվարի 17-ին։ Այժմ  Կուբայի իշխանությունները պատրաստվում են նրան Ռուսաստան էքստրադիցիայի (հանցանք կատարած անձին հանձնելը) ենթարկել։

Նշենք, որ ռուսական իշխանությունները Տեսակին մեղադրում են ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ։ Այդպիսի եզրակացության են եկել իրավապահները՝ ուսումնասիրելով Մարցինկևիչի տարածած տեսանյութերը համացանցում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here