տուն Աշխարհ Կորոնավիրուս. «Nasa»-ի ցուցանիշների համաձայն` Չինաստանի աղտոտումը դանդաղում է

Կորոնավիրուս. «Nasa»-ի ցուցանիշների համաձայն` Չինաստանի աղտոտումը դանդաղում է

430
0

Արբանյակային պատկերները ցույց են տվել Չինաստանի աղտոտվածության մակարդակի կտրուկ անկում, ինչը «գոնե մասամբ» պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական տեմպերի դանդաղեցմամբ՝ հաղորդում է ամերիկյան «Nasa» տիեզերական գործակալությունը:

«Nasa»-ի քարտեզները այս տարվա ընթացքում ցույց են տալիս ազոտի երկօքսիդի մակարդակների անկում:

Դա պայմանավորված է Չինաստանում գործարանային գործունեության ռեկորդային անկմամբ, քանի որ արտադրողները կորոնավիրուսի հետևանքով դադարեցնում են աշխատանքը:

Չինաստանում վիրուսի բռնկման պահից ի վեր գրանցվել է հիվանդացության գրեթե 80,000 դեպք:

Այն տարածվել է ավելի քան 50 երկրներում, սակայն վարակների և մահացությունների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել Չինաստանում, որտեղ վիրուսը բռնկվել է նախորդ տարվա վերջին: