տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսով վարակված երեխան վիրահատվել է

Կորոնավիրուսով վարակված երեխան վիրահատվել է

193
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4 ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»։