տուն Հասարակություն Կորոնավիրուսով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները տեղափոխվեցին մարտի 2-8-ը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները տեղափոխվեցին մարտի 2-8-ը

359
0

Որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն արդեն մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ արձակուրդների տեղափոխությունը վերաբերում է ինչպես դպրոցների, այնպես էլ մանկապարտեզներին, բուհերին և քոլեջներին։ Որոշումն ընդունվել է քիչ առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարը:

«Առավոտից բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում ծնողներից, որոնք բնականաբար մտահոգված են իրավիճակով, լարվածություն է զգացվում, որովհետև իրոք արտասովոր իրավիճակ է: Բոլոր փաստարկները քննարկեցինք և այսպիսի որոշում ունենք, որ ընդհանուր լարված իրավիճակը թոթափվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը: