Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատված է կորոնավիրուսի 833 դեպք: Բուժվածները 62-ն են: Փաստացի բուժման մեջ է 763 մարդ: Բացասական թեստերը 4096-ն է: Մահվան 8 դեպք կա արձանագրված:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի նույն ժամի տվյալները հետևյալն են. հաստատված դեպքերի ընդհանուր քանակ՝ 822, բուժվածների թիվը՝ 57, փաստացի բուժվողներինը՝ 758: Բացասական էր եղել 3844 թեստի պատասխան: