Իտալիայի Ֆլորենցիա եւ Սիցիլիա շրջաններում գրանցվել են կորոնավիրուսի վարակի առաջին դեպքերը,- հաղորդում է Corriere della Sera-ն այսօր` փետրվարի 25-ին։
Այսպես, Ֆլորենցիայում վարակը հայտնաբերել են 60-ամյա գործարարի մոտ, որը վերադարձել էր Սինգապուրից եւ հոսպիտալացվել։
Հաջորդ դեպքը գրանցվել է Սիցիլիայի Պալերմո քաղաքում։ Հոսպիտալացվել է Լոմբարդիա շրջանի Բերգամոյից ժամանած զբոսաշրջիկը (այդ շրջանում կա շուրջ 24 հիվանդ)։ Հոսպիտալացվել են նաեւ այն մարդիկ, ովքեր սերտ շփումներ են ունեցել վերջինիս հետ։
Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել մինչեւ մարտի 15-ը երկրում դադարեցնել դպրոցական ուղեւորությունները։