տուն Աշխարհ Կորոնավիրուսի տարածումն իրարանցում է ստեղծել նաև Չինաստանի հայերի շրջանում (տեսանյութ)

Կորոնավիրուսի տարածումն իրարանցում է ստեղծել նաև Չինաստանի հայերի շրջանում (տեսանյութ)

268
0

Ամերիկայի ձայն

Չինացի մի 44 տարեկան տղամարդ է մահացել Ֆիլիպիններում կորոնա վիրուսի պատճառով: Սա մահվան առաջին դեպքն է Չինաստանից դուրս, ինչը ստիպել է մի շարք այլ երկրների ուժեղացնել վերահսկողությունը Չինաստանից իրենց երկրներ մուտք գործողների համար: Որոշ երկրներ էլ իրենց քաղաքացիներին տարհանում են Չինաստանից: Այնտեղ ապրող հայերի փոխանցմամբ՝ Հայաստանի դեսպանատունը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել:
«Մեզ դեսպանատնից ասել են, որ ինքներս պետք է գնահատենք իրավիճակը և որոշում կայացնենք՝ վերադառնալ Հայաստան, թե ոչ»,-ասաց Սիփան Պետրոսյանը, ով արդեն երեք տարի է ապրում և աշխատում է Չինաստանում: Մեկ ամիս առաջ Սիփանին էին միացել կինը և երկու երեխաները, սակայն վիրուսի տարածման պատճառով ընտանիքը պատրաստվում է փետրվարի հինգին վերադառնալ Հայաստան:

«Չենք կարողանում տնից դուրս գալ, երեխաների համար շատ անհանգիստ ենք: Վախենում ենք անգամ ուտելիք գնել»,-ասաց Ռիտա Պետրոսյանը, ով երկու երեխաների հետ երեք տարի Հայաստանում սպասել էր, որպեսզի ընտանիքն ի վերջո միավորվի. «Արդեն հարմարվում էինք, երեխաներին դպրոց էինք պատրաստվում ուղարկել, բայց հիմա պետք է նորից հետ վերադառնանք»:

Չինաստանի տարբեր քաղաքներից մեզ հետ կապ հաստատած հայերրից ոմանք արդեն վերադարձել են Հայաստան: Թիանջինում Անգլերենի ուսուցչուհի Գայանե Ապրունցն իր մայրիկի հետ օրերս է վերադարձել Հայաստան: Ըստ նրա՝վերահսկողությունն օդանավակայաններում խստացված էին: Իսկ Հայաստանում ստուգման դիմած աղջկան ասել են, որ վիրուսն ախտորոշելու թեստերի քիչ քանակության պատճառով կստուգեն միայն ծանր վիճակում գտնվողներին: Մինչ այդ նրանք վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար տասնչորս օր տանը կման:

«Վերադարձել ենք, բայց տնից դուրս չենք գալիս, ոչ մի բարեկամի հետ չենք շփվում»,-ասաց Գայանեն:

Իրավիճակը Չինաստանում շարունակում է մտահոգիչ լինեն նաև այնտեղ ապրող հայերի համար: Թեև երկրում վիրուսի տարածումը կանխծելուն ուղղաված քայլերին՝ որոշ քաղաքներում պաշտպանիչ դիմակների պակաս կա.
«Դեղատներում հարցնում ենք, դիմակներ չկան:»:

Որոշ քաղաքներում էլ կյանքը թեև դիմակներով, բայց առօրյա հունի մեջ է.
«Ահա տեսնում եք, մարդիկ փողոցներում են, երթևեկությունը կա»:
«Խանութներում ամեն ինչ կա, ձմերուկ, ծովամթերք, ոչնչի պակաս չկա»:
Կան նաև խիստ զգուշավոր քաղաքներ.
«Մտնում եմ մոլ, ջերմությունս ստուգում են»:

«Տուն վերադառնալիս շենքի մուտքի մոտ պարտադիր ստուգում են ջերմությունը և լրացնում տվյալները»:

Հայաստանում ախտորոշման թեստերի մասով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ ձեռքբերման խնդիր կա, բայց շուտով որոշ խմբաքանակ կունենան: Իսկ վարակվածներ, ըստ նրա,չկան: