տուն Աշխարհ Կորոնավիրուսի վարակի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ի մի քանի նահանգում

Կորոնավիրուսի վարակի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ի մի քանի նահանգում

183
0
A victim of the Covid-19 virus is evacuated from the Mulhouse civil hospital, eastern France, Monday March 23, 2020. The Grand Est region is now the epicenter of the outbreak in France, which has buried the third most virus victims in Europe, after Italy and Spain. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (AP Photo/Jean-Francois Badias)

ԱՄՆ առողջապահության նախարարության տեղական բաժանմունքների տվյալներով՝ երկրի վեց նահանգում մեկ օրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակի ռեկորդային թվով դեպքեր:

Արիզոնա նահանգում գրանցվել է վարակի ռեկորդային 2 392 դեպք, վարակակիրների թիվը նահանգում հասել է 39.097-ի: Մեկ այլ բարձր ցուցանիշ էլ՝ 2776 դեպք, գրանցել են Ֆլորիդայում: Այս նահանգում վարակակիր է ավելի քան 80 հազար մարդ:

Օկլահոմայում, որտեղ հունիսի 13-ին գրանցվել էր ռեկորդային համարվող 202 դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 228 վարակակիր: Նևադայում էլ օրեր առաջ գրանցված 106 դեպքից հետո այսօր հիվանդների թիվը մեկ օրում կազմել է 379-ը:

Դեպքերի կտրուկ աճ է գրանցվել նաև Տեխասում՝ 2622 վարակված մեկ օրում՝ նախորդ օրվա 1254-ի փոխարեն: Ռեկորդային է համարվել Օրեգոն նահանգում արձանագրված վարակակիրների թիվը՝ 278 դեպք՝ նախորդ օրվա 184-ի համեմատ