Covid-19 կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը ստիպված կլինի իր հարսանեկան ծրագրերում փոփոխություններ կատարել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Արքայադուստր Բեատրիսն ու Էդուարդո Մապելի Մոզզին նախատեսում էին իրենց հարսանիքն անցկացնել 2020 թվականի մայիսի 29-ին: Բուքինգհեմյան պալատի պարտեզներում պատրաստվում էին այդ օրն ընդունելություն կազմակերպել:
Աղբյուրում նաև նշվում է, որ զույգը մտածում է հարսանեկան արարողությունն ընտանեկան նեղ շրջանակում անցկացնելու մասին:
«Արքայադուստր Բեատրիսն ու Էդուարդո Մապելի Մոզզին անհամբեր սպասում են իրենց հարսանեկան արարողությանը, բայց նրանք նույնպես որոշում են ընդունել, որ այս միջավայրում անհրաժեշտ է խուսափել ավելորդ ռիսկերից»,- ասել է Բուքինհեմյան պալատի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եղիսաբեթ II թագուհու վերջին՝ չամուսնացած թոռնուհու հարսանիքը կֆինանսավորվի նորապսակների սեփական բյուջեից: Նման որոշումը կապում են այն բանի հետ, որ հարկատուները վրդովվել են ծախսերից եւ պետական միջոցների վատնման դեմ դիմում են գրել։