տուն Uncategorized Կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ժամանակ տրամադրությունը բարձրացնելու միջոց է գտնվել

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ժամանակ տրամադրությունը բարձրացնելու միջոց է գտնվել

308
0

Գունաթերապիայի մասնագետը հայտնել է, թե որ գույնը կարող է բարձրացնել տրամադրությունը և խթանել ստեղծագործական գործունեությունը կորոնավիրուսի համավարակի ինքնամեկուսացման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mailը:

Նյու Յորքից դիզայներ Տանյա Թեյլորը (Tanya Taylor) պատմում է մարդու հոգեկան աշխարհի վրա տարբեր գույների դրական ազդեցության մասին: Այսպես օրինակ` հանգստության զգացում ունենալու համար պետք է կրել երկնագույն, մանուշակագույն և բաց վարդագույն իրեր, քանի որ այդ գույները դանդաղեցնում են սրտի կրճատումների հաճախականությունը, իջեցնում են զարկերակային ճնշումը և տագնապի մակարդակը: Նշվում է, որ մանուշակագույնը բարերար ազդեցություն է ունենում գիտակցության և նյարդերի վրա, իսկ վարդագույնն ասոցացվում է անվտանգության զգացման հետ:

Բացի դրանից, Թեյլորի խոսքով, պահարանում կանաչ երանգները «կյանք են բերում համաչափություն և ներդաշնակություն, իսկ դեղինը` երջանկություն և էներգիա»: Կանաչ գույնը խորհուրդ է տրվում օգտագործել, երբ անհրաժեշտ է քաջալերվել և ոգեշնչվել: