Վարչապետ Փաշինյանն այսօրվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մասնավորապես նշեց, որ Հայաստանում արդեն 48 հոգի են մահացել կորոնավիրուսի հետևանքով, և, որ մեկ տարի դեռ ապրելու ենք կորոնավիրուսի հետ: Վարչապետն ընդգծեց, որ երեկվա դրությամբ 73 մլրդ դրամ է հատկացվել հակահամաճարակային ծրագրերի համար, որից 1 մլն 100 հազար քաղաքացի է օգտվել:
«Կորոնավիրուսի ճգնաժամը՝ համաճարակը, ծավալվում է ամբողջ թափով, և ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները. սոցիալական հեռավորություն, առանց ձեռքերն ախտահանելու չդիպչել դեմքին, չօգտվել այնպիսի սպասքից, որի ստերիլության և մաքուր լինելու մեջ համոզված չեք»,- ընդգծեց Փաշինյանը: