Համաշխարհային մասշտաբով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է»։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է Комсомольская правда-ն։
«ԱՀԿ-ն հաղորդում է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման շուրջ 7 մլն դեպքի և գրեթե 400 հազար մահացածի մասին։ Չնայած Եվրոպայում իրավիճակը լավանում է, գլոբալ մասշտաբով այն վատթարանում է»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։
Գեբրեյեսուսը նաև հայտնել է, որ ԱՀԿ-ն նախատեսում է օնլայն-համաժողով անցկացնել COVID-19-ի կոնտակտավորներին գտնելու հարցի շուրջ, որպեսզի «կիսվի տեխնիկական և օպերացիոն փորձով, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների ոլորտում նորամուծություններով»։