տուն Աշխարհ Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է․ ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է․ ԱՀԿ

238
0

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հայտնում է TASS-ը։։

«Սա նոր վարակ է, բնակչության միայն փոքր մասն իմունիտետ ունի դրա դեմ։ Մինչ պատվաստանյութի ստեղծման պահը չենք կարող ասել, որ ի զորու ենք կանխել երկրորդ ալիքը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երկրորդ ալիքի ժամանակ անհրաժեշտ է կիրառել առաջին ալիքի փորձն ու գիտելիքները՝ կտրուկ բռնկում թույլ չտալու եւ հիվանդացության մակարդակը ցածր պահելու համար։