տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի դեմ պայքարի ևս մեկ ինֆեկցիոն կենտրոն կհատկացվի. Ս. Հարությունյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի ևս մեկ ինֆեկցիոն կենտրոն կհատկացվի. Ս. Հարությունյան

200
0

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ասուլիսը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխքաղաքապետը անդրադարձավ մի շարք հարցերի: Ի թիվս հնչած այլ հարցերի՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչը պատասխանեց այն հարցին, թե Երևանում կոնտակտավոր անձանց քանի մեկուսարան կա, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որ բուժհաստատություններն են սպասարկում միայն կորոնավիրուսով վարակված անձանց:

Ի պատասխան հարցին՝  Հարությունյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան հատվածը առանձնացվել է, որը կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի ինֆեկցիոն կենտրոն:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մեկուսարան որպես այդպիսին չկա, որովհետև այդ ողջ գործընթացը ղեկավարվում է առողջապահության նախարարության և պարետատան կողմից»-նշել է քաղքապետի տեղակալը։