տուն Uncategorized Կորոնավիրուսից մահացել է ռուսական Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը (լուսանկար)

Կորոնավիրուսից մահացել է ռուսական Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը (լուսանկար)

402
0

Մոսկվայում 30 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։  Lenta.ru-ի տեղեկությունը փոխանցում է Shantnews.am-ը՝ նշելով, որ  օպերատորի գործընկերը հայտնել է, որ նա շաքարային դիաբետ ուներ:

Նրա խոսքերով՝ Հրաչյան մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով:

Հրաչյայի ծնողները հիվանդանոցում են: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին: