Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2236-ի: Վարակակիր է համարվում 75․465 մարդ: Այս մասին հաղորդում է РБК-ն`հղում կատարելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին:
Ճապոնիայում հաստատվել է հիվանդության 723 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 11 մարդ: