տուն Աշխարհ Կորոնավիրուսը 10 անգամ ավելի մահացու է, քան H1N1-ը․ ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսը 10 անգամ ավելի մահացու է, քան H1N1-ը․ ԱՀԿ ղեկավար

246
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը տասն անգամ ավելի վտանգավոր է H1N1 գրիպից։ Հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ խոզի գրիպի համաճարակը տևել է 2009 թվականի հունվարից մինչև 2010 թվականի օգոստոսը, և այդ ընթացքում վարակվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ։ Նա նշել է, որ վարակից մահացել է 18 449 մարդ, այն դեպքում, երբ Covid-19-ով, որի բռնկումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանում, արդեն վարակվել է գրեթե երկու միլիոն մարդ, իսկ զոհերի թիվը 10 անգամ գերազանցում է գրիպից մահացածների թիվը:

«Մենք գիտենք, որ Covid-19-ը տարածվում է արագ, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան 2009 թվականի խոզի գրիպը։ Գիտենք նաև, որ վարակի վաղ հայտնաբերումը, թեստավորումը, մեկուսացումը, յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունը, վերջինիս շփման շրջանակների բացահայտումն առանցքային դեր ունեն կորոնավիրուսի փոխանցումը կանխելու համար»,- հայտնել է ԱՀԿ ղեկավարը։