Կորոնավիրուսը որոշ հիվանդների մոտ ծանր բարդություններ է առաջացնում, իսկ մյուսների մոտ այն աննկատ է լինում։ Գերմանացի եւ նորվեգացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել COVID-19-ի եւ արյան խմբի միջեւ կապը, գրում է Deutche Welle-ն։
Կորոնավիրուսն ամբողջ աշխարհի գիտնականներին դրել է առայժմ անլուծելի հանելուկի առջև՝ ինչու որոշ վարակվածներ ընդհանրապես չեն նկատում վարակված լինելու փաստը, իսկ մյուսներին պետք է ուղարկել վերակենդանացման բաժանմունք եւ միացնել թոքերի օդափոխման արհեստական սարքերին: Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Գերմանացի եւ նորվեգացի գիտնականների խումբը կապ է տեսել հիվանդության ընթացքի ծանրության եւ հիվանդների արյան խմբի միջեւ: Նրանց հետազոտության արդյունքները՝ թեկուզ միջանկյալ, սակայն տպավորիչ են ։
COVID-19-ը և արյան խումբը
Գիտնականները ուսումնասիրել են վարակված 1610 հիվանդների Իտալիայից եւ Իսպանիայից, ընդհանուր առմամբ, նրանք ունեցել են հիվանդության ծանր ընթացք, որոշ դեպքերում ավարտվել է մահով։ Ուսումնասիրվել են նրանց ԴՆԹ մոլեկուլները։ Ստացված արդյունքները համեմատել են 2205 առողջ մարդկանց տվյալների հետ։ Դրանից հետո պարզվել է, որ արյան 2-րդ խումբ ունեցող մարդկանց մոտ, այն նաեւ անվանում են արյան A խումբ` COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկը զգալիորեն բարձր է: Մասնավորապես, կրկնակի՝ համեմատ մարդկանց հետ ովքեր ունեն արյան I խումբ (արյան 0 խումբ՝ ըստ ժամանակակից դասակարգման)։
Գերմանիայում արյան երկրորդ խումբն ունի բնակչության մոտ 43 տոկոսը ։ Ինչ վերաբերում է առաջին արյան խումբ ունեցող այն երջանիկների հետ, ապա տվյալները ցույց տալիս, որ նրանց մոտ պարզապես COVID-19-ով ծանր վիճակով հիվանդանալու վտանգը ամենափոքրն է: Ի դեպ, հենց 1-ին խմբի դոնորական արյունն է ունիվերսալ, որը հարմար է բոլոր ռեցիպիենտներին ՝ անկախ նրանց արյան խմբից։ Արյան առաջին խումբ ունի Գերմանիայի բնակչության 41 տոկոսը:
Արյան մյուս երկու խմբերը ՝ III և IV կամ B և AB, Գերմանիայում ունեն համապատասխանաբար երկրի բնակիչների 11 և 5 տոկոսը։
Araratnews.am-ն ավելի վաղ անդրադարձել էր այս թեմային՝ վկայակոչելով ՌԴ դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովային, ով նոյնպես հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում առավել հաճախ հանդիպում են արյան երկրորդ խմբի մարդիկ։
Արյան խումբ եւ բուժման մեթոդներ
Եթե գերմանա-նորվեգական հետազոտության միջանկյալ արդյունքները հաստատվեն, ապա դա զգալի հետեւանքներ կունենա SARS-CoV-2-ի կողմից առաջացած թոքաբորբի բուժման մեթոդների մշակման համար եւ ոչ միայն: Հիվանդության ընթացքի վրա արյան խմբի ազդեցության վերաբերյալ նման դիտարկումներ կան նաեւ այլ հիվանդությունների վերաբերյալ: Օրինակ, նկատվում է, որ մարդիկ, ովքեր ունեն արյան առաջին խումբ, շատ հազվադեպ են հիվանդանում մալարիայի ծանր տեսակով։ Կան նաեւ հակառակ օրինակներ՝ արյան երկրորդ խմբի մարդիկ ավելի հանգիստ են տանում ժանտախտը։
Բացի այդ, նոր դիտարկումները կարող են փոխել ներկայիս համաճարակի “ռիսկի խումբ” հասկացությունը։ Մինչ օրս, ռիսկային խմբում են հիվանդներ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, ծխողները եւ ուրիշներ։ Այժմ չի բացառվում, որ այդ մոտեցումը որոշ ժամանակ անց պետք է վերանայվի։