Չինական Global Times թերթը հերքել է Ուհան քաղաքից բժիշկ Լի Վենլիանի մահվան մասին լուրերը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նրա սիրտը կանգ է առել հիվանդանոցում, սակայն բժիշկներին հաջողվել է գործարկել այն և փրկել Վենլիանին:
Այս պահին նա գտնվում է ծանր վիճակում:
Հայտնի է, որ Վենլիանն է առաջինը նախազգուշացրել Ուհան քաղաքում նոր հիվանդության բռնկման մասին: Նա իր կոլեգաներին գրել է, որ վիրուսի համախտանիշներով յոթ անձինք տեղափոխվել են հիվանդանոց, և վիրուսի համախտանիշը նման է «ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշին»: Հենց այս հիվանդությունն էր, որը 2002-2003 թվականներին հանգեցրեց համաճարակի:
Դրանից հետո բժշկին ոստիկանություն են կանչել` կանխարգելիչ խոսակցության, և խնդրել են խուճապի չմատնվել:
Ի դեպ, Չինաստանում կորոնավիրուս ախտորոշվել է մի նորածին երեխայի` ծնվելուց 30 ժամ հետո:
Երեխան դարձավ այս հիվանդությունը կրող ամենաերիտասարդ հիվանդը: